Հայոց Լեզու

Կազմել տրված բայերի բոլոր դերբայական ձևերը: Գրել, կարդալ, տեսնել, սառչել, բարձրանալ, մոտենալ, մոտեցնել: Անորոշ-ել. -ալԳրել, կարդալ, տեսնել, սառչել, բարձրանալ, մոտենալ, մոտեցնել Համակատար-ելիս, -ալիսԳրելիս, կարդալիս, տեսնելիս, սառչելիս, բարձրանալիս, մոտենալիս, մոտեցնելիս Հարակատար-ածԳրած, կարդացած, տեսած, սառած, բարձրացած, մոտեցած, մոտեցրած Ենթակայական-ողԳրող, կարդացող, տեսնող, սառող, բարձրացող, մոտեցող, մոտեցնող Անկատար-ումԳրում, կարդում, տեսնում, սառում, բարձրանում, մոտենում, մոտեցնում Ապակատար-ելու, -ալուԳրելու, կարդալու, տեսնելու, սառելու, բարձրանալու,Continue reading “Հայոց Լեզու”

Գրականություն

Սուտը իմ կարդացած ստեղծագործություններում Գրեթե բոլոր պատմվածքներում, հեքիաթներում կան հորինվածքներ, ստեր, սակայն այն լինում է կարմիր և սպիտակ։ Դեռ փոքրուց իմ կարդացած որոշ հեքիաթներում հանդիպել եմ ստերի, և հավատում էինք այդ հորինված ստին։Մեր կյանքում լինում են այնպիսի պահեր, երբ այդ պահին ստելն ուղղակի դառնում է անհրաժեշտություն, օրինակ՝ փրկվում են կյանքեր։ Ստի գույների մասին ավելի պատկերավորContinue reading “Գրականություն”

Հայոց լեզու

Գրե՛լ երեք այնպիսի ձայնարկություն, որոնցով հնարավոր լինի կազմել այլ խոսքի մասեր գոռգոռոց-գոռալ ձռձռոց֊ճռալ քչքչոց֊քչքչալ ծիվ֊ծիվ֊ծվծվալ Գտնե՛լ ձայնարկությունները (առոգանության նշանները դրված չեն) և խմբավորե՛լ ըստ տեսակների։ Վայ, խշշալ, ձայն տալ, ծուղրուղու, հեյ, հարայ կանչել, ճռռոց, օֆ, քչքչոց, ծիվ-ծիվ, բզզոց, ախ, վաշ-վիշ, ճռվողյուն, ուխայ, թրըխկ, շրխկոց։ Վայ֊զգացական ծուղրուղու֊բնաձայնական հեյ֊կոչական օֆ֊զգացողական ծիվ֊ծիվ֊բնաձայնական ախ֊զգացական ուխայ֊զգացական։

ՈՍԿԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Կրթահամալիրում իմ լավագույն ձեռքբերումներից եմ համարում Դավիթ Պետրոսյանի ոսկեգործության դպրոցում և ոսկեգործական լաբորատորիայում անցկացրած օրերը։ Շուրջ երկու տարի սովորելով ոսկեգործության գաղտնիքներին, ունեմ բավականին առաջընթաց։ Ինքնուրույն կարողանում եմ պատրաստել ոսկերչական մոդելներ, պատրաստել էսքիզներ և ի շնորհիվ Վարպետ Դավիթի՝ տիրապետել ոսկերչական արհեստի գաղտնիքներին։ Ստորև տեղադրված ֆոտոները ցույց են տալիս մի քանի հատված իմ անցկացրած դասապրոցեսից։ Ներկայումս ոսկեգործականContinue reading “ՈՍԿԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ”

Համո Սահյան

Սահյանը ծնվել է 1914 թվականի ապրիլի 14-ին Սիսիանի շրջանի Լոր գյուղում։ Սահյանը սկզբնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում, որտեղ իբրև ուսուցիչ աշխատել էին բանաստեղծներ Գառնիկ Քալաշյանը և Ակսել Բակունցը։ 1927 թվականին Հ. Սահյանը տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։ 1935 թվականին ընդունվել և 1939 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։ 1939–1941 թվականներին աշխատել է Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում որպես գրական աշխատող։ Որպես Կասպիական նավատորմի նավաստի, մասնակցել է նաև ՀայրենականContinue reading “Համո Սահյան”

Design a site like this with WordPress.com
Get started