Կրթահամալիրում իմ լավագույն ձեռքբերումներից եմ համարում Դավիթ Պետրոսյանի ոսկեգործության դպրոցում և ոսկեգործական լաբորատորիայում անցկացրած օրերը։ Շուրջ երկու տարի սովորելով ոսկեգործության գաղտնիքներին, ունեմ բավականին առաջընթաց։ Ինքնուրույն կարողանում եմ պատրաստել ոսկերչական մոդելներ, պատրաստել էսքիզներ և ի շնորհիվ Վարպետ Դավիթի՝ տիրապետել ոսկերչական արհեստի գաղտնիքներին։ Ստորև տեղադրված ֆոտոները ցույց են տալիս մի քանի հատված իմ անցկացրած դասապրոցեսից։ Ներկայումս ոսկեգործական լաբորատորիաներում մեծ եռանդով պատրաստվում ենք մայիսի վերջին կազմակերպվող ցուցահանդես հաշվետվությանը: Շնորհակալ եմ կրթահամալիրին, առանձնահատուկ Վարպետ Դավիթին ում շնորհիվ ապագայում կտիրապետեմ ոսկեգոր արհեստին։