• Գուշակել, թե տրված բառերի վերջածանցներն ինչ իմաստ են արտահայտում: Դրանցով կազմել նոր բառեր:
    • ծերանոց, դարբնոց, արվեստանոց, դպրոց,հիվանդանոց
    • Ռուսաստան, Ղազախստան, Լեհաստան, Հայաստան, Վրաստան
    • նստարան, դասարան, լսարան, ապաստարան, պահարան
    • թփուտ, եղեգնուտ, կաղնուտ, մոշուտ
  • Կազմել նախադասություններ՝ առանձին գործածելով տրված բառերից յուրաքանչյուրը: Գրել, թե ինչ տարբերություն կա այդ զույգ բառերի իմաստների միջև:
    • փրկել-ազատել,
    • գույն-երանգ,
    • առատ-բերրի,
    • հրավեր-հրավերք,
    • ցուցում-ցուցմունք,
    • զգացում-զգացմունք:
  • Տրված ածանցներով կազմել ածանցավոր բառեր: Գուշակել, թե ինչ ընդհանուր իմաստ ունեն դրանք:
    • ան-անտեր
    • ապ-ապարդյուն
    • դժ-դժգույն
    • տ-տգեղ
    • չ-չկամ
  • Գրել պատմություն «Մեկի մասին, ով չգիտեր շնորհակալություն հայտնել» թեմայով:

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started