- Գուշակել, թե տրված բառերի վերջածանցներն ինչ իմաստ են արտահայտում: Դրանցով կազմել նոր բառեր:
- ծերանոց, դարբնոց, արվեստանոց, դպրոց,հիվանդանոց
- Ռուսաստան, Ղազախստան, Լեհաստան, Հայաստան, Վրաստան
- նստարան, դասարան, լսարան, ապաստարան, պահարան
- թփուտ, եղեգնուտ, կաղնուտ, մոշուտ
- Կազմել նախադասություններ՝ առանձին գործածելով տրված բառերից յուրաքանչյուրը: Գրել, թե ինչ տարբերություն կա այդ զույգ բառերի իմաստների միջև:
- փրկել-ազատել,
- գույն-երանգ,
- առատ-բերրի,
- հրավեր-հրավերք,
- ցուցում-ցուցմունք,
- զգացում-զգացմունք:
- Տրված ածանցներով կազմել ածանցավոր բառեր: Գուշակել, թե ինչ ընդհանուր իմաստ ունեն դրանք:
- ան-անտեր
- ապ-ապարդյուն
- դժ-դժգույն
- տ-տգեղ
- չ-չկամ
- Գրել պատմություն «Մեկի մասին, ով չգիտեր շնորհակալություն հայտնել» թեմայով: